ԷյՎի Ըքաունթինգ հաշվապահական ընկերության հաճախորդները հնարավորություն ունեն որակյալ հաշվապահական ծառայություններ ստանալուց բացի նաև օգտվել ՀԴՄ ապարատների վարձակալությունից, որը նախատեսված է հիմնականում նոր գրանցված ընկերություննրի համար, քանի որ սկզբնական փուլում կան բազմաթիվ ծախսեր, այդ թվում նաև ՀԴՄ ապարատի ձեռքբերումը:
ՀԴՄ ապարատները տրամադրվում են ամսական 10000 ՀՀ դրամ վարձավճարով, նվազագույն վարձակալության ժամկետն է մեկ ամիսը: Բոլոր ՀԴՄ ապարատները նոր սերնդի են, բավարարում են ՀՀ օրենքի պահանջները, այդ թվում ունեն հնարավորություն POS տերմինալի միացման:

